Քաղաքական11:14, 18 Դեկտեմբեր 2018
Իրանի նախագահն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով դեկտեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա։ Երկօրյա այցի ընթացքում Անկարայում Ռոհանիին կուղեկցեն Իրանի քաղաքական և տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները։
Թուրքիայում Ռոհանին կմասնակցի երկու երկրների առաջնորդների նախագահությամբ անցկացվելիք Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստին։ Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը նախատեսում են Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։
Ակնկալվում է նաև, որ այցի ընթացքում Էրդողանի և Ռոհանիի մասնակցությամբ երկու երկրների միջև կկնքվեն տնտեսական, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող նախապես նախապատրաստված մի շարք կարևոր պայմանագրեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |