Քաղաքական13:16, 19 Դեկտեմբեր 2018
Բահչելի.«Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն անցել է առողջ մթնոլորտում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Դևլեթ Բահչելի գլխավորած «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության միջև առաջացած լարվածությունը հարթվել է:
«Գորշ գայլերի»քաղաքական թևը համարվող կուսակցության առաջնորդ Բահչելին անդրադարձել է օրերս Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը:
Բահչելին նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն անցել էբավականին առողջ մթնոլորտում և այլևս կարիք չկա ևս մեկ հանդիպման:
«Հարգանքով կվերաբերվենք նախագահի ցանկացած քայլին, եթե դրանք հիմնված լինեն կոնսենսուսի վրա»:
Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններին «Ջումհուր» դաշինքով մասնակցած կուսակցությունների միջև լարվածություն էր առաջացել համաներման վերաբերյալ ԱՇԿ-ի նախաձեռնությանը ԱԶԿ-ի ցուցաբերած ընդգծված բացասական մոտեցումից հետո:
Դրանից հետո Բահչելին հայտարարել էր, որ իրենք մտադրություն չունեն AKP-ի հետ դաշինքով մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
Կողմերը, սակայն, ձևավորած «Ջումհուր» դաշինքի շրջանակներում շարունակում են համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |