Քաղաքական12:07, 21 Դեկտեմբեր 2018
Չավուշօղլու.«Ողջունում ենք ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը: Պետք է ԱՄՆ-ի հետ համակարգենք զորքերի դուրսբերումը: Չպետք է դատարկություն լինի: Այսուհետ պետք է կենտրոնանանք քաղաքական լուծման ուղղության վրա»:
«Միջին Արևելքի և Աֆրիկայի ցանկացած բարդ իրավիճակ բացասաբար է ազդում մեր երկրների վրա»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, նշել է, որ կարծում են, թե պարտության են մատնել վերջինիս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |