Քաղաքական07:51, 26 Դեկտեմբեր 2018
Իսրայելցի նախարար. «Հուսով եմ քրդերը կհաղթեն թուրքական զինուժի դեմ մարտերում»
Իսրայելն անհանգստացած է Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողությունից:
Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, որը մեծ զայրույթ է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում:
Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ իսրայելցի նախարարն ասել է.
«Հույս ունեմ քրդերը (Սիրիայի քրդական ուժեր-խմբ) հաղթանակ կտանեն թուրքական զինուժի դեմ մարտերում: Հուսով եմ միջազգային հանրությունը կկանխի քրդերի դեմ Էրդողանի նախաձեռնած կոտորածը»:
Ինչպես հայտնի է, Թուրքիան արդեն պետք է սկսած լիներ Սիրիայի Մանբիչ (Եփրատ գետի արևելյան հատվածում) շրջանում քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան, բայց այն վերջին պահին հետաձգվել էր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որպես հետաձգման պատճառ նշել է այն հանգամանքը, որ թուրքական կողմը չի ցանկանում վնաս հասցնել այդ տարածքում տեղակայված ամերիկացի զինվորներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |