Քաղաքական07:28, 28 Դեկտեմբեր 2018
Բունդեսթագի պատգամավորը Սիրիայում Թուրքիայի գործողողությունները դատապարտող զեկույց է ստորագրել

Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը ստորագրել է Բունդեսթագի` «Ձախերի» կուսակցական խմբակցության նախաձեռնությամբ պատրաստված Սիրիայում Թուրքիայի գործողությունները քննադատող զեկույցը:
Զեկույցում մասնավորապես նշվում է.«Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում` Աֆրինի, Ազազի, Էլ Բաբ և Ջերաբլուսի շրջաններում համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին»:
Դաղդելենի խոսքերով` Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Սիրիան մնում է Թուրքիայի կողմից օկուպացված:
«Ձախերի» խմբակցության պատգամավորը հայտնել է, որ զեկույցը պետք է զգուշացում լինի Գերմանիայի կառավարության համար:
Նա քննադատել է, որ Գերմանիան խուսափում է Սիրիայում Թուրքայի ռազմագործողությունները որակել որպես միջազգային իրավունքի խախտում:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավոր Դաղդելենը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ձեռնարկված «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են սպանվում: Դաղդելենը կոչ էր արել, որ անմիջապես դադարեցնել գործողությունը և հավելել, որ ՆԱՏՕ-ն պետք է պատժի Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |