Տարածաշրջան09:35, 28 Դեկտեմբեր 2018
Սիրիայի քրդերը Մանբիչը հանձնեցին Ասադին

Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են Մանբիչ շրջանից դուրս գալու մասին:
Այդ մասին հայտնի է դարձել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հայտարարությունից, որում մասնավորապես ասված է.
«Թուրքիայի հարձակումից պաշտպանվելու համար Սիրիայի կառավարության ուժերին հրավիրում ենք Մանբիչ, որտեղից մենք դուրս ենք գալիս»:
Արդեն թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Սիրիայի կառավարական ուժերը մտել են Մանբիչ և այնտեղ տեղադրել Սիրիայի պետական դրոշը:
Նշվում է, որ քրդերն այդ քայլին գնացին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական բանակը Սիրիայի քրդական ուժերի դեմ առաջիկայում պատրաստվում է ռազմական գործողութուն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |