Մշակութային11:20, 09 Հունվար 2019
Հանրապետական Թուրքիայում առաջին անգամ եկեղեցի կկառուցվի
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հիմքից եկեղեցի կառուցելու թույլտվություն են տրամադրել ասորական համայքին:
Նախկինում թուրքական իշխանությունները եկեղեցիների վերանորոգման համար էին միայն թույլտվություն տալիս:
Հայտնի է, որ ասորական եկեղեցին կառուցվելու է Յեշիլքյոյ թաղամասում գտնվող իտալական գերեզմանատան տարածքում:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետ Բյուլենթ Քերիմօղլուն, այցելելով Ստամբուլի, Անկարայի ասորական ուղափառ եկեղեցու մոտրոպոլիտ Յուսուֆ Չեթինի նստավայր, հանձնել է եկեղեցի կառուցելու գրավոր թույլտվությունը:
Քերիմօղլուն նշել է, որ շուտով սկսվելու են Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառուցվելիք եկեղեցու շինարարական աշխատանքները, որի համար կպահանջվի մոտ 2 տարի:
Ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի փոխանցմամբ` շուրջ 10 տարի իրենք ջանքեր են գործադրել եկեղեցու կառուցումը հաջողելու համար:
Մետրոպոլիտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել և ներդրում են ունեցել այդ գործում:
«Թուրքիայում ասորական համայքը ազգային և կրոնական փոքրամասնությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հայ համայնքին»,- ասել է ասորի հոգևոր առաջնորդը:
Մետրոպոլիտի փոխանցմամբ` ասորական շատ վանքեր և եկեղեցիներ կան Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում, իսկ Ստամբուլում չկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |