Քաղաքական06:13, 09 Հունվար 2019
Էրդողանի խոսնակը 2 կարևոր փաստաթուղթ է հանձնել Բոլթոնին

Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Էրդողանը հայտնել էր, որ ինքը ծանր աշխատանքային գրաֆիկ ունի և Բոլթոնի հետ իր մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կհանդիպի:
Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում մի քանի հայտարարություն է արել Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո:
Քալընի փոխանցմամբ` Թուրքիան երկու կարևոր փաստաթուղթ է հանձնել է Բոլթոնին. «Ես երկու կարմիր փաստաթուղթ տվեցի Բոլթոնին, որից մեկում մատնանշել ենք մեր քուրդ եղբայրների նկատմամբ իրենց քաղաքականությունը, իսկ մյուսում Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) գործած հանցանքները»:
Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է, որ սիրիական սահմանը պետք է մաքրվի ահաբեկչական խմբավորումներից:
Հիշեցնենք, որ Բոլթոնը նախորդ շաբաթ Իսրայելում հանդես է եկել Սիրիայում գտնվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» պաշտպանող հայտարարություններով (ԺԻՋ-YPG), ինչը բողոքի ալիք էր բարձրացրել Անկարայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |