• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:03, 09 Հունվար 2019

Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Թուրքիան դժգոհ է, որ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայից, ձգձգվում է:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին դրա վերաբերյալ հայտարարություն է  արել: Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սերտ համագործակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Տեսնում ենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման գործում որոշ դժվարություններ կան: Իհարկե, այդքան հեշտ չէ կապերը խզել ահաբեկչական կազմակերպության հետ, երբ վերջինիս հետ այդքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ ես լինում: Դա այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի հետ բախվել է ԱՄՆ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նա պնդել է, որ  կան մի շարք երկրներ, որոնք փորձում են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի վերջինիս ղեկավարությունը ետ կանգնի Սիրիայից իր զորքերը հանելու մտքից:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի պաշտոնյանների հակասական հայտարարությունները Սիրիայի հարցում: Նա մասնավորապես նկատի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ նախ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ -ն պատրաստվում է Սիրիայից  դուրս բերել իր ստորաբաժանումների մեծ մասը: Իսկ այնուհետեև Թրամփի խորհրդականը ասել էր, թե ԱՄՆ-ն դուրս չի գա Սիրիայից այնքան ժամանակ մինչև որ նախ չոչնչացվեն ահաբեկիչները, ինչպես նաև չապահովվի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը:

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}