Քաղաքական09:45, 10 Հունվար 2019
ԱՄՆ պետքարտուղար.«Էրդողանը վստահեցրել է Վաշինգտոնին, որ կպաշտպանի Սիրիայի քրդերին»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում հայտարարել է, որ Թուրքիան Վաշիգտոնին տվել է Սիրիայի քրդերին պաշտպանելու երաշխիքներ:
«Շատ կարևոր է, որ հնարավորինս ապահովենք այն մարդկանց պաշտպանությունը, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Էրդողանը հանձն է առել դա անել: Նա էլ է այդ ամենը հասկանում»:
Միաժամանակ Մայք Պոմպեոն ընդգծել է, որ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը վերջնական է:
ԱՄՆ պետքարտուղարը, անդրադառնալով Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հետ կապված Թուրքիայի մտահոգություններին, նշել է.
«Էրդողանն ասել է, որ ահաբեկիչները կենասական սպառնալիք են ներկայացնում: Ընդունում ենք, որ ահաբեկչական սպառնալիք է ուղղված Թուրքիային և այս հարցում կլինի մեր աջակցությունը Թուրքիային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |