Քաղաքական13:47, 15 Հունվար 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Լուկաշենկոյի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` հանդիպելու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հուլուսի Աքարը Լուկաշենկոյի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ դրական արդյունքներ են ստանալու երկու երկրների նախագահների հովանու ներքո կատարվող աշխատանքներից:
Աքարը նշել է, որ Թուրքիայի և Բելառուսի միջև ռազմական կրթության, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ աշխատանքներն առաջիկա ժամանակաշրջանում դրական արդյունքներ կտան: Հույս հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները ավելի կխորանան:
Աքարը, ընդգծելով Թուրքիայի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերություները, ասել է, որ համագործակցությունը խորանում է ոչ միայն ռազմական և պաշտպանության ոլորտում, այլև տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում:
Աքարը հանդիպում է ունեցել նաև Բելառուսի պաշտպանության նախարար Ռավկովի հետ: Վերջինիս համոզմամբ` թուրք գործընկերոջ այցը նոր լիցք է հաղորդելու թուրք-բելառուսական գործակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |