Մշակութային09:13, 16 Հունվար 2019
Թուրքիայի 6 տեսարժան վայր ընդգրկվել է «National Geographic»-ի գրքում (լուսանկարներ)

«National Geographic»-ը գիրք է հրատարակել աշխարհի այն տեսարժան վայրերի մասին, որոնք ցանկալի է այցելել մեռնելուց առաջ։ Գրքում տեղ են գտել 225 հայտնի և անհայտ, ձեռակերտ և բնական հրաշալիքներ։
Գրքում Թուրքիայից տեղ է գտել պատմամշակութային և աշխարահագրական 6 վայր՝ Այա Սոֆիայի տաճարը, Մարդինի Արթուքլու շրջանը, Գյոբեքթեփեի (պատմական հայկական Պորտասար՝ խմբ․) ավերակները, Տրապիզոնի հունական ուղղափառ Սյումելա Մենաստանը, Ստամբուլի Եգիպտական շուկան և Կապադովկիայի Արգոս հյուրանոցը։
«Վայրեր, որոնք պետք է տեսնել մինչև մեռնելը» անվամբ 319 էջանոց գրքում Այա Սոֆիայի տաճարը բնութագրվում է որպես «երբևէ կառուցված ամենահրաշակերտ կառույց»։ Նշվում է, որ որպես աղոթատեղի կառույցը բացվել է մ․թ․ 537 թվականին և իր պատմության ընթացքում միավորել է քրիստնեական ու իսլամական ավանդույթների տարրերը։
Գրքում տեղ են գտել Այա Սոֆիայի 2, Մարդինի՝ 3 լուսանկար։ Մարդինը հեղինակների ուշադրությունը գրավել է իր բազմաթիվ ուղղափառ մենաստաններով ու Անատոլիայի ամենահին բաղնիքներով։ «Գլխապտույտ առաջացնող Մարդինը Սիրիական անապատին վերևից նայող փայլուն թագի պես բազմել է բարձունքին», -նկարագրվում է գրքում։
Գյոբեքլիթեփեի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ Այս հնավարի պատմությունը սկիզբ է առնում Ք. Ա. 10-րդ հազարամյակից։ Այստեղ է գտնվում աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում նաև անտիկ շրջանի մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերվել։
Գրքում Սյումելա վանական համալիրը ներառվել է լեռնային մենաստանների, Արգոսի հյուրանոցը՝ աշխարհի ամենահիասքանչ հյուրանոցների, իսկ Եգիպտական շուկան՝ աշխարհի ամենամեծ շուկաների ցանկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |