• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 13:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:42, 16 Հունվար 2019

Էրդողան.«Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»

Էրդողան.«Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Kommersant» թերթում հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»:

Էրդողանը հոդվածում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին, նշել է. «Ահաբեկչության  դեմ պայքարելու համար ոչ ոքից  թույլտվություն չենք հարցնելու: Երբ պայմանները հասունանան, մենք մեզ իրավունք կվերապահենք  թիրախավորել Սիրիայի տարածքից մեր երկրին սպառնացող ահաբեկիչներին»:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայի քրդերի կամ Սիրիայում ապրող մյուս էթնիկ խմբավորումների հետ ոչ մի խնդիր չունի: 

«Մասնավորապես Ամերիկայում շրջանառվող «Թուրքիան քրդերին կկոտորի, եկեք մեր դաշնակիցներին անպաշտպան չթողնենք» անհիմն պնդումներն իրական չեն և ընդամենը արտահայտում են մի շարք շահակիրների տեսակետները»,-գրել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով` սիրիական ճգնաժամը կարող են լուծել միայն  այն երկրները, որոնք անհանգստացած են սիրիական խնդրով: 

Էրդողանը, ուշադրություն հրավիրելով սիրիական հարցով Աստանայի գործընթացի շրջանակում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների վրա,  ցանկություն է հայտնել շարունակել գործակցությունը Ռուսաստանի հետ: 

«Օրինակ նախորդ տարի Իդլիբի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և առհասարակ Ռուսաստանի հետ մեր համատեղ աշխատանքը  պարզորոշ  ցույց են տալիս, որ լուրջ նշանակություն են ունեցել ոչ միայն մեր երկու երկրների համար, այլև Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից»:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}