• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:32, 18 Հունվար 2019

Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է թուրք մարզիկի կապերն ամերիկացի սենատորների հետ

Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է թուրք մարզիկի կապերն ամերիկացի սենատորների հետ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։

Վերջինիս Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:

Թուրք բասկետբոլիստը մի շարք հանդիպումներ է ունեցել այն ամերիկացի սենատորների հետ, որոնք հաճախակի քննադատության են  ենթարկում թուրքական իշխանություններին։ Քանթերը հանդիպել է ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Ջեյմս Լենքֆորդի, Մարկո Ռուբիոյի, դեմոկրատ Չակ Շումերի հետ։  Ամերիկացի սենատորները Քանթերի հետ հանդիպումից մի շարք լուսանկարներ են հրապարակել իրենց Twitter-էջում։

Մարկ Ռուբիոն իր էջում  Քանթերի հետ հանդիպման վերաբերյալ գրել է.

«Էնես Քանթերը չի կարողանում խաղալ «New York Knicks» թիմում Թուրքիայի կառավարությունից ստացվող սպառնալիքների պատճառով։ Ես նրա հետ հանդիպել եմ։ Մենք քննարկել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցը»։

Նա նաև դատապարտել էր այն, որ Թուքիան Քանթերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Ամերիկացի բասկետբոլիստը սենատորների հանդիպումների ժամանակ նույնպես քննարկել է Թուրքիայում տիրող իրավիճակը։ Սենատորները կիսել են Քանթերի մտահոգությունները Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Աղբյուր`    Gunes.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}