• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:11, 21 Հունվար 2019

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում են Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու հարցը և Մանբիչի խնդիրը։

Էրդողանը Թրամփին ցավակցություն է հայտնել Մանբիչում օրերս տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի ընթացքում ամերիկացի զինվորներ էին զոհվել։ Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ապահովելու Մանբիչի խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետներում տարածքը մաքրել ահաբեկիչներից՝ նկատի ունենալով ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, այլ նաև Սիրիայի քուրդ զինյալներին։  Այդ նպատակով Էրդողանն առաջարկել է, որ Սիրիայում ստեղծվելիք  անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև սկսված խորհրդակություններն արագացված կերպով շարունակվեն։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն Սիրիայում առկա մի շարք խնդիրների լուծման հարցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն էլ աջակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը՝ հավելելով, որ Թուրքիան կվերահսկի այդ գոտին։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}