Քաղաքական07:08, 22 Հունվար 2019
ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի թեմայով հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի թեմայով: Հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցակիցները քննարկել են Սիրիայի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հարցերը: Քննարկման առարկա է եղել նաև Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի մանրամասները:
Ըստ հայտարարության՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն հաշվի է առնելու Սիրիայի սահմանի հետ կապված Թուրքիայի անվտանգային մտահոգությունները: Պետքարտուղարը շեշտել է նաև, որ իր երկրի համար կարևոր է կոալիցիոն ուժերի հետ ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում) դեմ պայքարող ուժերի պաշտպանվածությունը:
ԻՊ-ի դեմ պայքարող ուժեր ասելով՝ Պոմպեոն նկատի է ունեցել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ներկայությունը հյուսիսային Սիրիայում Թուրքիան ոչ մի կերպ չի ցանկանում հանդուրժել:
Հավելենք, որ նախօրեին էլ Սիրիայի թեմայով հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |