Տնտեսական10:04, 22 Հունվար 2019
Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 11 ամսում 1․4 տոկոսով աճել է

2018թ, հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1․4 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ 2017թ․ ողջ ընթացքում ԱՄՆ-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել էր 20․6 մլրդ դոլար։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ նշված 11 ամիսների ընթացքում Թուրքիայից ԱՄՆ կատարված արտահանման ծավալը նվազել է 4․3 տոկոսով՝ հասնելով 7․6 մլրդ դոլար։ Իսկ ԱՄՆ-ից կատարված ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 11․4 մլրդ դոլար, ինչը 5․7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
2019թ․ հունվարի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերել՝ հատկապես ռազմական ու էներգիայի արրտահանման ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |