• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:31, 22 Հունվար 2019

Աֆրինը՝ Թուրքիայի բանակի ներխուժումից 1 տարի անց

Աֆրինը՝  Թուրքիայի բանակի ներխուժումից 1 տարի անց

Մեկ տարի առաջ հունվարի 21-ին Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրա հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից և ներկայումս այն լիովին վերահսկվում է թուրքական զինուժի կողմից։ Բազմաթիվ երկրներ  Թուրքիայի գործողություններն Աֆրինում մինչ օրս համարում են օկուպացիա։ 

Քրդական ANF լրատվական գործակալությունը 1 տարի անց հետաքրքրական նյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է մի շարք վիճակագրական տվյալներ։  Ինչպես նշվում է,  այն բանից հետո, երբ թուրքական ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորումը ներխուժեցին Աֆրին, տեղի բնակչության առօրյա կյանքի անդորրը խաթարվեց։

Ռազմական օպերացիայի ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ միտումնավոր թիրախավորվել է խաղաղ բնակչությունը։ Աֆրին մտած ուժերը, նպատակ ունենալով փոխել տեղի ժողովրդագրական պատկերը, բռնի ուժով տարհանել են բազմաթիվ քուրդ ընտանիքների։ Բացի բնակչության նկատմամբ կատարած վայրագություններից, Աֆրին ներխուժած ուժերը ոչնչացրել են բազմաթիվ պատմական հուշակոթողներ, գերեզմաններ, սրբատեղիներ։

Ըստ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) տվյալերի՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 224 խաղաղ բնակիչ, որից 51-ը՝ երեխաներ, իսկ 42-ը՝ կանայք։ Օպերացիայի ընթացքում, որը տևել է մի քանի ամիս, Սիրիայի քրդական ուժերի կանանց թևն (YPJ) էլ ունեցել է 544 կորուստ։

Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում քուրդ զինյալները որոշ ժամանակ կարողացել են դիմադրություն ցույց տալ, որի արդյունքում հաջողվել է զգալի կորուստ պատճառել Թուրքիայի բանակին և նրան սատարող ծայրահեղական ուժերին։ Քրդական կողմի տվյալներով՝ մարտի 18-ից  սկսված ինքնապաշտպանական մարտերի 2-րդ փուլի ընթացքում քուրդ զինյալների հետ մարտերում հարձակվող կողմը ունեցել է 673 կենդանի ուժի կորուստ, որից  350-ը՝ «Սիրիայի Ազատ բանակից», 258-ը՝ վարձկան զինյալներ, իսկ 65-ը՝ Թուրքիայի բանակի զինվորներ։

Աղբյուր`    ANF

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}