• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 13:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:08, 22 Հունվար 2019

#10YearChallenge. Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում հետընթաց է ունեցել

#10YearChallenge. Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում հետընթաց է ունեցել

Վերջերս սոցիալական ցանցում մեծ թափ հավաքած «#10yearchallenge» հեշթեգով շարժումը, որի մասնակիցները տեղադրում են իրենց 2009 թվականի ու 2019 թվականների լուսանկարները՝ ցույց տալու համար իրենց արտաքինի փոփոխությունները 10 տարվա ընթացքում, համակել է այլ ոլորտներ ևս։

10 տարվա ընթացքում համաշխարհային մամուլի ազատության վերաբերյալ  տեղի ունեցած փոփոխությունները ցույց տալու համար «Լրագրողներ առանց սահմանների»  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  զեկույց է հրապարակել:

Այդ տվյալների համաձայն`  եթե 2008թ. մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան 102-րդ  հորիզոնականում էր, ապա 2018թ. 55 հորիզոնականով  նահանջել է` զբաղեցնելով 157-րդ տեղը 180 երկրի շարքում: 

Զեկույցում  Թուրքիան բնութագրվում է որպես լրագրողների ամենամեծ բանտն աշխարհում:

«Լրագրողներ առանց սահմանների»  կազմակերպության տվյալներով`  2008թ. 173 երկրի շարքում  Թուրքիան Հայաստանի հետ միասին կիսում էր 102-րդ հորիզոնականը, իսկ 2007թ. 163թ. երկրի շարքում  զբաղեցնում էր 101-րդ տեղը:

Ըստ տվյալների` Թուրքիան մի երկիր է, որտեղ բազաթիվ խախտումներ են գրանցվում մամուլի և խոսքի ազատության ուղղությամբ, սահմանափակված է խմբագրական անկախությունը,  գրաքննությունը, ինքնագրաքննությունը և  համացանցում ազատությունը արգելքների են հանդիպում և հանցանքներն անպատիժ են մնում:

Նշվում է, որ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո առավել սաստկացել են հետապնդումները ընդդիմադիր մամուլի նկատմամբ: Երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակներում պատկան մարմինները ամեն ամիս տասնյակ լրատվամիջոցներ են փակում, իսկ ընդդիմադիր «ձայներին» ուղղորդում են դեպի ավելի քիչ վաճառվող թերթեր:

Աղբյուր`    Evrensel

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}