• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 13:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:20, 23 Հունվար 2019

Ֆեթուլլահ Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում

Ֆեթուլլահ Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում

Թուրքիայում ոստիկանական ակադեմիայի հրատարակչության պատրաստած «Միջազգային սպառնալիք համարվող ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորումը» զեկույցում նշվում է, որ գյուլենական համայնքի ղեկավար` Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ից արտաքսվելու դեպքում ապաստան կգտնի Եգիպտոսում:

Ըստ զեկույցի` եթե դիտարկվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» Եգիպտոսում ծավալած գործունեությունը և հիմադրած կառույցները, ապա պարզ է դառնում, որ այդ կազմակերպությունը հետախուզական նպատակներով  oգտագործվում է տարբեր երկրների դեմ, մասնավորապես Թուրքիայի: 

«2013թ. հուլիսի 3-ին, երբ Եգիպտոսի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետ Աբդուլֆեթահ Սիսիի ղեկավարած հեղաշրջման արդյունքում նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ եղավ, Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին: Այդ լարվածությունից օգտվող «FETÖ»-ն, Եգիպտոսին հետախուզական տվյալներ փոխանցելով, ուժեղացրեց հարաբերությունները Սիսիի իշխանության հետ»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ պատահական չէ, որ Թուրքիայում տեղի ունեցած 2016թ.  հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հոկտեմբերի 19-ին «Իսլամական հետախուզական կազմակերպության» կողմից ներկայացված նախագծում, որտեղ ֆեթթուլահական կազմակերպությունը ներառվում էր ահաբեկչական ցանկում, Եգիպտոսը չեզոքություն ցուցաբերեց:

Զեկույցում տեղ գտած պնդումների համաձայն` երկար տարիներ գյուլենական համայնքի` Եգիպտոսում ծավալած գործունեությունները ամրապնդել են կապը տեղի հետախուզական կազմակերպությունների հետ:

ԱՄՆ-ից հետո Եգիպտոսում ապաստան գտնելու ենթադրության համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ օրինակ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կազմակերպությունը ժողովներ է անցկացրել Եգիպտոսում: Այս շարքին են դասվում նաև գյուլենական համայնքի անդամների` Եգիպտոսի հեռուսատաալիքներում հնչեցրած հակաթուրքական, հեղաշրջման փորձը սատարող մենաբանությունները: 
Բացի այդ պնդումներ կան, որ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ կազմակերպությունը նոր ռազմավարություններ է մշակել: 
 

Հիշեցնենք, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}