Քաղաքական10:14, 24 Հունվար 2019
Էրդողանի կուսակցության անդամ.«Մարտի 31-ի ընտրություններում AKP-ն կարող է հիասթափություն ապրել»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) անդամ, նախկինում խորհրդարանի Ստամբուլից ընտրված պատգամավոր Մեթին Քյուլունքը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին կարող է հիասթափություն ապրել:
Մեթին Քյուլունքի խոսքով` AKP-ն առաջադրել է նահանգապետների և քաղաքապետների այնպիսի թեկնածուներ, որոնք ժողովրդի մեջ հեղինակություն չունեն:
«Փողոցին դուր չի գալիս, երբ իր հետ հակառակվում են: AKP-ն չի ներկայացրել այնպիսի թեկնածուներ, որոնք օժտված են արժանիքներով, արդարությամբ և իրավասություններով և հետևաբար կարող է հիասթափություն ապրել առաջիկա ընտրություններում»,-ասել է Քյուլունքը:
Նախկին պատգամավորը նկատել է տվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ժողովրդի հետ հզոր դաշինք ձևավորել, բերելով իր օրինակը:
«Ես բացահայտեցի այն, ինչ տեսա փողոցում: Նպարավաճառ Մեհմեթը ի՞նչ է ասում, սիմիթ վաճառող Ահմեթը ինչի՞ մասին է խոսում, գործարար Էրթուղրուլը ի՞նչ է ցանկանում. Քաղաքական կառույցները չեն կարող հեռու լինել հանրությունից: Հանրության սպասելիքները բավարարելու համար հզոր մեխանիզմ կլինի իշխանություն-հասարակություն կապի հաստատումը»,-նշել է Քյուլունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |