Քաղաքական08:58, 30 Հունվար 2019
Թուրքիայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել ևս 8 պատգամավորի

Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։
Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։
Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր Ադնան Սելչուկ Միզրաքլըն, Մարդինի պատգամավորՓերո Դունդարը, Ադանայի պատգամավոր Քեմալ Փեքոզը, Շըրնաքի պատգամավոր Հասան Օզգյունեշը, Վանի մեկ այլ պատգամավոր Մուազզեզ Օրհանը, Քոջաելի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման միջնորդություն էր ներկայացվել Թուրքիայի խորհրդարան՝ HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ կապված։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |