Քաղաքական12:24, 30 Հունվար 2019
Թուրքիայում 100-ավոր զինծառայողներ հեռացվել են համակարգից
Թուրքիայում մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում զինված ուժերից հեռացվել է 1076 զինծառայող։
Պատճառն այն եղել, որ զինծառայողների նկատմամբ սկսվել է հետաքննություն՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր կասկածանքով:
1076 զինվորականից 624-ը՝ զինվորական ծառայություն էր իրականացնում ցամաքային ուժերում, 107-ը՝ ռազմածովային, իսկ 345-ը՝ ռազմաօդային ուժերում։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ։ Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որը 7 անգամ երկարաձգվեց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |