Տարածաշրջան13:42, 31 Հունվար 2019
Ամերիկացի գիտնական. «Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է»

Ամերիկացի գիտնական, ճանաչված վերլուծաբան Մայքլ Ռուբինը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած իր կոշտ դիրքորոշմամբ: Ռուբինը հերթական գրառումն է արել Twitter-ում, որը խիստ բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին։
Ռուբինը Twitter-ում տեղադրել էր ամերիկյան «Washingtonexaminer» հանդեսում տպագրված իր հոդվածը՝ «Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է» վերնագրով։
Հոդվածի հղմանը կից գրառում էր արել.
«Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է։ Էրդողանն իր գրասենյակում կմահանա՞, կիշխանազրկվի՞, թե կհայտնվի բանտում»։
Ամերիկացի սյունակագրի հոդվածում Էրդողանը քննադատության է ենթարկվում Թուրքիայի ներսում իրականացվող քաղաքականության համար։
«Բռնապետները երբեք չեն մտածում, հեղաշրջման, կաթվածի, կամ մահափորձի մասին, սակայն դա հնարավոր է»,- նշում է Ռուբինը՝ կանխատեսելով, որ Էրդողանը հնարավոր է արժանանա Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի ճակատագրին՝ մահապատժին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |