• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:05, 01 Փետրվար 2019

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում տեղակայվեն 3 երկրի զինված ուժեր

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում տեղակայվեն 3 երկրի զինված ուժեր

ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։  Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր  հարձակումից։ 
 
Ինչպես հայտնի է Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական  «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դեմ, որին Անկարան համարում է ահաբեկչական։
 
Ամերիկյան թերթը գրում է, որ այդ քայլը ոչ միայն կկանխի թուրք-քրդական հնարավոր բախումը, այլև այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումից հետո։ Ըստ ամերիկյան հայտնի պարբերականի՝ նման վտանգներից է օրինակ այն, որ ամերիկյան զինուժի հեռանալուց հետո  այդ տարածքներ կարող են վերադառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները։
 
Եվրոպացի դիվանագետն,  (ում անունը չի հրապարակվում) մեկնաբանելով ամերիկյան պարբերականի լուրը, նշել է, որ թեև ամերիկյան կողմը Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ սկսել է նման բանակցություններ, այնուամենայնիվ առայժմ այդ երկրներից ոչ մեկը  նման պատասխանատվություն չի ստանձնել։  Ըստ նրա՝ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։

Աղբյուր`    Yeniçağ Gazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}