• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 13:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:53, 06 Փետրվար 2019

Էրդողան. «Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով»

Էրդողան. «Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Նշել է, որ Ցիպրասի հետ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր.

«Թուրքիան և Հունաստանը երկրներ են, որոնք գիտեն ահաբեկչության արյունոտ դեմքը: Ծայրաստիճան կարևոր է, որ այս հարցը քննարկվի հարևանության և դաշնակցային իրավունքի համատեքստում: Ստիպված ենք համատեղ վճռական դիրքորոշում ունենալ ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ»:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Հունաստանը կարտահանձնի Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթթուլլահական կազմակերպության» (FETÖ), «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK), ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) այն ներկայացուցիչներին, որոնց ապաստան է տվել:

Էրդողանի խոսքով` Թուրքիան Հունաստանից ավելի շատ փոխգործակցություն է ակնկալում:

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 8 զինվորականի վերաբերյալ Ցիպրասն ասել է, որ Հունաստանի դատարանը հստակ որոշում է կայացրել և պետք է հարգանք ցուցաբերել դատարանի կայացրած որոշումներին: 

«Այնպես չէ, որ մեզ դուր է գալիս ընդունել հեղաշրջման մասնակիցներին: Այնուամենայնցի հակված ենք ուժեղացնելու մեր համագործակցությունը անվտանգության, ինչպես նաև կազմակերպված հանցագործությունների կանխարգելման հարցում»:

Աղբյուր`    DHA

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}