• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:56, 08 Փետրվար 2019

ԱՄՆ-ն Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում

ԱՄՆ-ն Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում

ԱՄՆ-ն նորից զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Անկարան Ռուսաստանից գնի ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային համակագերը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան և ԱՄՆ-ն առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համակագերի և ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հարցում։ ԱՄՆ կտրականապես դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից գնի այդ համակարգերը։ Կա մեծ վտանգ, որ եթե, այնուամենայնիվ, Թուրքիան գնի S-400-ները, ապա Վաշինգտոնը կարող  է Անկարային այլևս չմատակարարել F-35 կործանիչներ, ինչի մասին երբեմն ամերիկյան կողմը պարբերաբար զգուշացնում է թուրքական կողմին։

Թուրքիայում գտնվող ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, Անկարայում մասնակցել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան ժողովին, որին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ժողովից հետո ամերիկացի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում խոսել է «S-400»-ների և «F-35»-ների թեմայով:

«Եթե Թուրքիան գնի S-400 համակարգերը, ապա ԱՄՆ-ն պարզապես կդադարեցնի ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի գործընթացը Թուրքիային։  Սա է ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան և հույս հայտնել, որ Թուրքիան վտանգի տակ չի դնի իր մասնակցությունը «F-35»-ների նախագծում։

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}