Քաղաքական12:43, 13 Փետրվար 2019
Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԱՇԿ-HDP) անդամների և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ։
Փետրվարի 13-ին բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքական գործիչներ և լրագրողներ, որոնց շարքերում են եղել HDP-ի Ստամբուլի Ումրանիյե շրջանի գրասենյակի համանախագահ Դամլա Սավջըն, ինչպես նաև Թուրքիայում գործող «Mezopotamya» լրատվական գործակալության նախկին թղթակից Մելիքե Ջեյհանը։ Առայժմ հայտնի չէ, թե որն է նրանց բերման ենթարկելու պատճառը։
Թեմայի շուրջ խոսել է HDP-ի Քոջաելի նահանգի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերողլուն։
«Ես քննադատում եմ այս ձերբակալությունները։ Ինչ է նշանակում առավոտ կանուխ ներխուժել տուն և մարդկանց բերման ենթարկել։ Եթե ինչ-որ բան կար, կարող էին հրավիրել ոստիկանություն։ Կամայական գործողությունները հարիր չեն իրավական երկրին»,-ասել է պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |