• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 10:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

06:52, 13 Փետրվար 2019

ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից

ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։  

«Մենք անհանգստանում ենք, երբ մեր  որևէ դաշնակցին պատրաստվում են վաճառել ռուսական արտադրության պաշտպանական համակարգեր։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ գործարքը։ Այս ամենը շատ մտահոգիչ է։  Հուսով ենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Հաթչիսոնը։  

Նա հավելել է, որ S-400-ների մատակարարումը կարող է խոչընդոտել ամերիկյան արտադրության պաշտպանական մի շարք համակարգերի մատակարարմանը Թուրքիային։  Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը կարող են խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին ինտեգրվելու հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան բացի S-400-ներից ցանկանում է գնել ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր։ Այդ նպատակով Անկարան արդեն բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ։ Թուրքիայում հայտարարել էին, թե միայն S-400-ները չեն կարող ապահովել Թուրքիայի ամբողջական անվտանգությունը։

 

Աղբյուր`    Sputnik.com.tr

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}