• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:15, 13 Փետրվար 2019

Իրանաադրբեջանական սահմանին ի՞նչ հանգամանքերում է սպանվել Ադրբեջանի քաղաքացին

Իրանաադրբեջանական սահմանին ի՞նչ հանգամանքերում է սպանվել Ադրբեջանի քաղաքացին

Իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օրերս Իրանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալու նպատակով «Ermenihaber.am»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

Ի՞նչ հանգամանքներում է զոհվել սահմանախախտը, իրանական կողմն ինչպե՞ս է արձագանքել միջադեպին:

Սպանվածը եղել է Ադրբեջանի քաղաքացի: Միջադեպի առնչությանբ հակասական տեղեկատվություն է հրապարակվել: Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանախախտը փորձել է Իրանի տարածքից մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանցի սահմանապահների նախազգուշացումից հետո սահմանախախտը փորձել է հետ շարժվել դեպի Իրանի կողմ, և նրանց արձակած կրակից սպանվել է:

Իրանի Արդաբիլ նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար Հուշանգ Հոսեյնին, նախ հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանի քաղաքացին սպանվել է Իրանի սահմանապահների կողմից: Գեներալ Հոսեյնին պարզաբանել է, որ սահմանախախտը դեպի Իրանի սահմանի ուղղությամբ է շարժվել Ադրբեջանի կողմից, սակայն իրանցի սահմանապահների նախազգուշացումից հետո փորձել է հետ վերադառնալ: Իրանցի պաշտոնյայի պնդմամբ՝ նա սպանվել է Ադրբեջանի տարածքում, ադրբեջանցի սահմանապահների կողմից: 

Ի՞նչ իրավիճակ է տիրում Իրանի և Ադրբեջանի սահմանին: Հաճախակի՞ են նման միջադեպեր տեղի ունենում:

Վերջին տարիներին Իրանը սահմանային անցակետներն արդիականացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ է կատարել: Հատկապես Ադրբեջանի հետ սահմանը մշտապես գտնվում է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարի ուշադրության ներքո և վերջինս տեղում իրավիճակին ծանոթանալու համար անձամբ է շրջայցեր կատարում:

Իրանի մտահոգությունները հիմնականում առնչվում են վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում գործողությունների մասնակցությանը. Ըստ Ադրբեջանի ԱԱԾ պետի հաղորդած տվյալների՝ նրանց թիվը կազմում է 1000:

Բացի այդ՝ Իրանին նաև մտահոգում է Ադրբեջան-Իսրայել և Ադրբեջան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների արդյունքում Իրանի սահմանին հնարավոր անկայուն իրավիճակի առաջացումը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ եթե ուսումնասիրում ենք վերջին մեկ տասնամյակի ընթացքում Իրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված զինված միջադեպերը, ապա դրանք հիմնականում համընկել են այն ժամանակշրջանի հետ, երբ երկու երկրների հարաբերություններում փոխադարձ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: 2010-2013թթ., երբ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված էին, մեկ տասնյակից ավել զինված միջադեպ է տեղի ունեցել, ընդ որում, ոչ միայն սահմանախախտների մասնակցությամբ, այլև երկու երկրների սահմանապահների միջև փոխհրաձգությամբ:

2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}