Քաղաքական13:11, 14 Փետրվար 2019
Էրդողանը պնդել է, որ առանց քրդական ուժերից «մաքրելու» Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել

«Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել քանի դեռ Մանբիչը և Եփրատի արևելքը չեն մաքրվել YPG-ից (Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր»-խմբ.)»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:
«Իդլիբի խնդիրը լուծելու համար ջանքեր ենք գործադրում: Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել առանց Մանբիչն ու Եփրատից արևելք ընկած հատվածը YPG-ից մաքրելու»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք պաշտպանում են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը, որպեսզի լուծեն իրենց անվտանգային խնդիրները: Անհրաժեշտ է համարել հաղթահարել Սիրիայի նոր սահմանադրութունը գրելու նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի ձևավորման հարցում առաջացած տարաձայնությունները:
Աստանայի գործընթացի շրջանակներում տեղի ունենալիք Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Սոչիում գտնվող Թուրքիայի նախագահը առանձնահանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներն անցկացնում են երկկողմ հանդիպումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |