Քաղաքական06:43, 14 Փետրվար 2019
Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է

Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում։ Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել և Թուրքիայում գտնվող Չինաստանի քաղաքացիներին հորդորել լինել զգոն, պահպանել անվտանգության բոլոր կանոնները։
Լարվածությունը սկսել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի այն հայտարարությունից հետո, որով նա չինական իշխանություններից պահանջել էր փակել Չինաստանում գործողորոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։
Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում բազմաթիվ ույղուրներ, ովքեր ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։
Աքսոյը նշել էր, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ Հեյիթը։
Ի պատասխան դրան՝ չինական կողմը հայտարարել էր, որ նման միջամտություններով Թուրքիան մեծ սխալ է գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |