• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:41, 15 Փետրվար 2019

Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է

Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է

Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա զենքի և ռազմամթերքի արտահանումը 85%-ով նվազել է:

Թուրքիային սպառազինության մատակարարման թեման օրակարգ էր բերվել Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունից հետո: Հարցը սկսվեց ավելի ինտենսիվ քննարկվել հատկապես Թուրքիայի կողմից գերմանական «Leopad» տանկերը Սիրիայի քրդերի դեմ գործողություններում օգտագործելուց հետո, ինչը գերմանական իշխանությունների հասցեին լուրջ քննադատությունների տեղիք էր տվել: Այս իրադարձություններից հետո Գերմանիայի կառավարությունը չէր արտոնել գերմանական ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկի՝ թուրքական կողմի հետ համագործակցությունը, ինչի շրջանակներում պետք է շարժիչներ մատակարարվեին Թուրքիայի նախագծած «Altay» տանկերի համար:

Այս իրադարձությունների ֆոնին Գերմանիայի «Ձախերի կուսակցությունը» 2018 թվականին Թուրքիային արված զենքի մատակարարումների վերաբերյալ հարցում էր ուղարկել երկրի էկոնոմիկայի նախարարություն՝ : 

Նախարարության պատասխանից պարզ է դարձել, որ կառավարության որոշմամբ` 2018թ. ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային մատակարարվել է 12 մլն. 900.000 եվրո արժողությամբ 58 խմբաքանակ ռազմամթերք:

Ըստ տվյալների` 2016թ. Գերմանիան Թուրքիային վաճառել է 83 մլն. 900.000 եվրո արժողությամբ ռազմամթերք, իսկ 2017թ.` 34 մլն. 200.000 եվրո: 

Նշվում է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների բարելավումը չի ազդել դաշնային կառավարության` զենքի արտահանման թույլտվությունների վերաբերյալ որոշումների վրա:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}