Տարածաշրջան13:39, 15 Փետրվար 2019
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն

Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության մատնել մայրենի լեզուն։
Այդ նպատակով Թուրքիայի կառավարությանը կից «Արտերկրում ապրող թուրքեր և ազգակից հասարակություններ» թուրքական կազմակերպությունը որոշում է կայացրել 1 շաբաթվա ընթացքում եվրոպական 15 երկրի տարբեր դպրոցներում անցկացնել թուրքերենի և թուրքական մշակույթի դասընթացներ։
Սակայն Հոլանդիայի կառավարությանն այդ քայլը մտահոգել է։ Ըստ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեի այդ ծրագիրը կխոչընդոտի, տեղի թուրքական համայնքի՝ հոլանդական հասարակության ինտեգրմանը:
«Նրանք աշակերտներին չեն սովորեցնելու, թե ինչպես պատրաստել թուրքական անվանդական քաղցրավենիքներ։ Այդ դպրոցները չեն ապահովելու թուրքական համայնքի ինտեգրումը՝ հոլանդական հասարակությանը։ Եթե նրանք այդ դպրոցներում տարածեն հակաժողովրդական գաղափարներ, ապա Հոլանդիայի կառավարությունը միջամտելու է։ Այդ նպատակով արդեն ուսումնասիրություններ ենք կատարում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |