Տարածաշրջան12:28, 20 Փետրվար 2019
Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
Հունվարի 15-ին կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) ժողովի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը, այցելելով Բաքվում իրենց դեսպանատուն, տեղեկացրել է, իբր Թուրքիան իրենց դեմ ծուղակ է նախապատրաստում։
ԻՀԿ ժողովից հետո Ադրբեջանի պատասխանատու մարմինները թեմայի վերաբերյալ հետաքննություն են իրականացրել և պարզել են, որ Ադրբեջանի արտգործնախարարության մի ներկայացուցիչ Ադրբեջանի անունից կեղծ տեղեկություն է տարածվել։
Պարզվել է նաև, որ այդ տեղեկությունը օտար երկրի դեսպանատուն է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ-ում կարևոր դիրք զբաղեցնող ադրբեջանցի դեսպան Էլշադ Իսկենդերովը։ Արդյունքում Թուրքիան արգելել է ադրբեջանցի դեսպանին՝ մուտքը գործել Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |