• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:58, 21 Փետրվար 2019

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։

Ինչպես ավելի վաղ նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում է Նախիջևանի  Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։

Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ  Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

Թուրքական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ զորավարժություններին հետևել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով։

Զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերն օգտագործել են թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, ինչպիսիք են «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, «Atak»,  «Skorsky» (ամերիկյան) տեսակի ռազմական ուղղաթիռները, «Cirit» և «UMTAS» տեսակի հրթիռները:

Բացի մարտական առաջադրանքներ կատարելուց իրականացվել են փրկարարական գործողություններ։

Զորավարժության շրջանակներում մշակվել է ռազմական գործողությունների հատուկ սցենար։ 
Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ բոլոր գործողություններն իրականացվել է ձնառատ պայմաններում և բարդ տեղանքում։

 

Աղբյուր`    TRT

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}