Քաղաքական14:01, 22 Փետրվար 2019
Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեմաները եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Զրուցակիցները շեշտել են քաղաքական կարգավորման կարևորությունը: Նախագահները համակարծիք են եղել այն հարցում, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելիս հարկ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը:
Քննարկվել են նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերն ավելի զարգացնելու մասին հարցեր՝ երկուստեք կարևորելով համատեղ առևտրի ծավալը 75 մլրդ դոլարի հասցնելու ծրագիրը:
Սպիտակ տունը նույնպես հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ հայտնելով, որ նախագահները քննարկել են սիրիական հակամարտությունը և թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունները: Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները Սիրիայի հյուսիսում հնարավոր անվտանգության գոտի հիմնելու վերաբերյալ:
Քննարկումները շարունակելու նպատակով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վաշինգտոնում լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն թուրք պաշտոնակիցների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |