Քաղաքական07:18, 25 Փետրվար 2019
Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

Թուրքիայի խորհրդարարանը (մեջլիս) օրենսդիր մարմնի նոր նախագահ է ընտրել: Խորհրդարանի նախորդ նախագահ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 19-ին հրաժարական էր տվել: Այժմ Թուրքիայի Հանրապետության 27-րդ գումարման մեջլիսի նոր նախագահի պաշտոնում ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մուսթաֆա Շենթոփը:
Մեջլիսի նախագահի ընտրություններում թեկնածուներ էին առաջադրել խորհրդարանական բոլոր կուսակցությունները, բացի ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունից: Ընտրության 3-րդ փուլում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ՀԺԿ) թեկնածու Էնգին Ալթայը ստացել է 124 քվե, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) թեկնածու Սերփիլ Քեմալբայ Փոքգյոզեգյուն՝ 46, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Շենթոփը ստացել 336 ձայն:
Հիշեցնենք, որ մեջլիսի արդեն նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական էր ներկայացրել՝ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակներում իշխող ԱԶԿ-ի կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |