Քաղաքական07:31, 27 Փետրվար 2019
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ կապվող նոր կուսակցությունը կհիմնվի սեպտեմբերին

Թուրքիայում վերջին օրերին ակտիվացել են Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներկա ու նախկին անդամների մասնակցությամբ ստեղծվելիք նոր կուսակցության մասին խոսակցությունները:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նոր կուսակցության հիմնադիրների մեջ են լինելու Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, ԱԶԿ-ի ներկայիս պատգամավորներ և այլք:
Այդ խոսակցություններն ավելի հաճախակիացան «մի նոր կուսակցություն» (yenibirparti.org) պայմանական անունով ինտերնետ կայքի ստեղծման ֆոնին: Թուրքական լրատվամիջոցները նշյալ կայքը կապում են հենց Դավութօղլուի կողմից ստեղծվելիք կուսակցության հետ:
Թեմային հասցրել է անդրադառնալ նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ակնարկելով, որ մի շարք ԱԶԿ-ականներ ցանկանում են անդամագրվել նոր ստեղծվելիք կուսակցությանը:
«Երևում է ԱԶԿ-ի ընդհանուր տանիքը չհավանող և իրենց համար այլ տանիք փնտրողներ կան: Մարդիկ, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցել, ցանկանում են մեր գնացքից իջնել, այլ գնացք նստել»,- ասել էր Էրդողանը վերջին հանրահավաքներից մեկում ունեցած ելույթի ժամանակ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք կուսակցությունը մայիսին հռչակագիր կընդունի, իսկ սեպտեմբերին արդեն պաշտոնապես կհիմնադրվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |