Քաղաքական13:47, 01 Մարտ 2019
Եվրահանձնաժողովի փոխնախագահ․ «Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են»

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինենը Եվրամիություն–Թուրքիա տնտեսական երկխոսության համաժողովի շրջանակներում այցելել է Անկարա։ Փետրվարի 28-ին Կատաինենը հանդիպել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, իսկ ավելի ուշ կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ալբայրաքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել են վիզաների ազատականացմանը, մաքսային միությանը, փոխադարձ ներդրումներին, առկա տնտեսական վիճակին, կառուցվածքային բարեփոխումներին և նմանատիպ խնդիրներին առնչվող հարցեր։
Իր հերթին Կատաինենը նշել է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել երկխոսությունը թուրքական կողմի հետ։ «Անշուշտ, որոշ խնդիրներ էլ ունենք՝ տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Դրանք էլ անտեսել չենք կարող», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները չեն ավարտվել, դրանք պարզապես առժամանակ դադարեցվել են։
Կատաինենը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն ու Թուրքիան ունեն մի շարք ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության հիմնախնդիրը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների և տրանսպորտի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |