Քաղաքական08:19, 04 Մարտ 2019
Թուրքիայի Սամսուն քաղաքի միակ կին թեկնածուն ՏԻՄ ընտրություններում նորից է առաջադրվել

Թուրքիայում Սամսուն քաղաքի Ալիշար համայքապետարանի առաջին և միակ կին թեկնածուն ՏԻՄ ընտրություններում նորից է առաջադրվել:
Սյունդուս Արթըշի խոսքով` ցանկանում է շարունակել աշխատանքը թաղամասի համար: 42-ամյա Արթըշն ամուսնացած է, ունի 4 երեխա և 2 թոռ:
2012թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Արթըշի օգտին 228 ընտրողից քվեարկել էր 190-ը: Իսկ այս տարվա մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համայնքում առաջադրված է միայն իր թեկնածությունը:
Նրա փոխանցմամբ` Սամսուն քաղաքի Ասարջըք շրջանում ինքը միակ կին համայնքապետն է: Ընտրվելու դեպքում խոստանում է համայնքի կանանց համար նոր աշխատատեղեր ստեղծել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |