Քաղաքական09:32, 06 Մարտ 2019
Թուրքիան նախատեսում է Իրանի հետ համատեղ գործողություն իրականացնել ՔԲԿ-ի դեմ

Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ համատեղ գործողություն իրականացնել «Քուրրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:
Ըստ Սոյլուի՝ այս պահին թուրքական կողմն արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Թուրք նախարարը մանրամասնել է, որ այս փուլում խոսքը գնում է քրդական կազմակերպության վերաբերյալ կողմերի ունեցած հետախուզական տվյալների համադրման ու գնահատման մասին:
Սուլեյման Սոյլուի պնդմամբ` PKK-ի պատմության ամենավատ շրջանն է հիմա:
«Մուրաթ Քարայըլանին («Քուրդիստանի համայնքների միության» գործադիր խորհրդի նախագահ) մի կոչ անեմ. նրանք այսպես կոչված զոհերի ցուցակն էին հրապարակում, ինչու՞ 2018-ին չհրապարակեցին, դե հրապարակեք»,-ասել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |