• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:52, 07 Մարտ 2019

«Մի գիշեր հանկարծակի կգանք». Թուրքիայի փոխնախագահը՝ Սիրիայի քրդական ուժերին

«Մի գիշեր հանկարծակի կգանք». Թուրքիայի փոխնախագահը՝ Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։

Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական բանակը գործի կանցնի։

«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի սահմանների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի։  Եթե հանկարծ նման բան լինի, մենք մի գիշեր հանկարծակի կգանք։ Մենք դա Մանբիչում էլ կանենք»,- ասել է Օքթայը։

Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ըստ նախատեսվածի՝ Թուրքիան պետք է ստանա մինչև ընթացիկ տարվա ամառվա վերջ։ Չնայած այդ գործարքից հրաժարվելու մասին 
ԱՄՆ-ի կոչերին` Օքթայը նշել է, որ իրենք չեն հրաժարվի ռուս-թուրքական պայմանագրից։

Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչ և պահանջում է, որպեսզի նրանք դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից։  Սիրիայի քուրդ զինյալները պարբերապար աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։  Վերջինս ԱՄՆ-ից պահանջում է, որ քուրդ զինյալներին ահաբեկիչների դեմ պայքարում նախկինում տրված ամերիկյան զինամթերքը ետ վերցվի։ 

Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։  Այս անգամ Թուրքիայի բանակը պատրաստվում է մտնել Եփրատ գետի արևելյան հատված և քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսл։

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}