Քաղաքական07:02, 11 Մարտ 2019
Գերմանիան մտահոգված է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունից
Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր ձերբակալությունների մասին։ Զգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Գերմանիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների մասին հայտարարություն է արել։ Սոյլուն ասել էր, որ այն մարդիկ, ովքեր Գերմանիայում մասնակցել են «ահաբեկչական կազմակերպությունների ժողովներին», Թուրքիայի օդանավակայաններում կալանավորվելու են։
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների մեջ են ներառված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» և գյուլենական համայնքը:
«Դե թող գան, տեսնենք արդյոք նրանք դուրս կգան մեր օդավանավակայանների սահմաններից։ Այսուհետև հեշտ չի լինելու դրսում դավաճանություն անել և գալ այստեղ Թուրքիայի բարիքները վայելել»,-ասել է Սոյլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |