Քաղաքական11:35, 13 Մարտ 2019
Դավութօղլուի և Գյուլի անվան հետ կապվող կուսակցության կայքը դադարեցրել է գործունեությունը

Թուրքիայում շրջանառվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներկա ու նախկին անդամների մասնակցությամբ ստեղծվելիք նոր կուսակցության մասին խոսակցությունները:
Ինչպես հայտնի է, այդ խոսակցություններն ավելի հաճախակիացան այն բանից հետո, երբ yenibirparti.org պայմանական անունով կայքի ստեղծվեց։ Թուրքական լրատվամիջոցները նշյալ կայքը կապում էին նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծվելիք կուսակցության հետ:
Եվ ահա հայտնի է դարձել, որ այդ կայքը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Կայքի Twitter-էջից հայտարարություն է տարածվել.
«Հարգելի քաղաքացիներ, հանգամանքների բերումով մեր կայքը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը»։
Հետաքրքրական է, որ Դավութօղլուն և Գյուլը ստեղծվելիք կուսակցության Twitter-ի էջը արգելափակել էին։
Հիշեցնենք, որ, ավելի վաղ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ակնարկելով, որ մի շարք ԱԶԿ-ականներ ցանկանում են անդամագրվել նոր ստեղծվելիք կուսակցությանը:
«Երևում է ԱԶԿ-ի ընդհանուր տանիքը չհավանող և իրենց համար այլ տանիք փնտրողներ կան: Մարդիկ, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցել, ցանկանում են մեր գնացքից իջնել, այլ գնացք նստել»,- ասել էր Էրդողանը վերջին հանրահավաքներից մեկում ունեցած ելույթի ժամանակ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք կուսակցությունը մայիսին հռչակագիր կընդունի, իսկ սեպտեմբերին արդեն պաշտոնապես կհիմնադրվի:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք կուսակցությունը մայիսին հռչակագիր կընդունի, իսկ սեպտեմբերին արդեն պաշտոնապես կհիմնադրվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |