Քաղաքական10:54, 19 Մարտ 2019
Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին

Թուրքական մամուլում շրջանառվել են լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջամտել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների գործընթացին:
Մասնավորապես ըստ թուրք քաղաքական գործիչներից մեկի պնդման՝ ում անունը չի հրապարկվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Իգդիր և Կարս քաղաքներում տեղական ինքնակառավարումը հանձնվի «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ) Վերջինս համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը։
Ինչպես հայտնի է, MHP-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության հետ կազմած դաշինքով։ Հայտնի է, որ Իգդիրում որպես ԱՇԿ-ի թեկնածու առաջադրվել է Իսա Յաշար Թեզելը, իսկ Կարսում՝ Չեթին Նազիքը։ Իշխող ԱԶԿ-ն երկու կուսակցությունների միջև առկա դաշինքի շրջանակներում սատարելու է հենց այդ երկու թեկնածուներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |