Քաղաքական07:46, 21 Մարտ 2019
Թուրքական աղբյուրի գնահատմամբ` Երուսաղեմի գագաթաժողովը կրում է հակաթուրքական բնույթ

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթաժողով, որի ժամանակ մի համաձայնագիր է ստորագրվել:
Թուրքական աղբյուրի գնահատմամբ` այս գագաթաժողովը կրում է հակաթուրքական բնույթ և միտված է Թուրքիայի մարգինալացմանը:
Գագաթաժողովին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք Պոմպեոն:
Հանդիպման ավարտից հետո հայտարարություն է արվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ երկրի ղեկավարները որոշում են ընդունել աջակցելու էներգետիկ անկախությանն ու անվտանգությանը, զարգացնելու համագործակցությունը Միջերկրական ծովի արևելքում վնասակար արտաքին գործոններից պաշտպանվելու համար:
Աղբյուրի պնդմամբ` տարածաշրջանում նոր գազեր են հայտնաբերվել և հույները միջերկրական ծովի արևելքում ջանում են միակողմանի բաժանել դրանք և ունեն ԱՄՆ-ի կարիքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |