• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:28, 25 Մարտ 2019

Թուրքիայում թզբեհներ են բաժանում ՏԻՄ ընտրություններից առաջ

Թուրքիայում թզբեհներ են բաժանում ՏԻՄ ընտրություններից առաջ

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Բուրսայի Նիլյուֆեր շրջանում CHP-ական համայնքապետի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնին, որին նաև մասնակցում են դեռահասներ, համայնքապետարանի էքսկավատորով ալկոհոլային խմիչքներ են բաժանվել:  

Նշվում է, որ առաջիկա օրերին նույնպես ծրագրվում է նմանատիպ փառատոն, սակայն մտահոգություն կա, որ կրկին ալկոհոլային խմիչքներ կբաժանվեն անչափահասներին:

CHP-ի  կողմից առաջադրված թեկնածուները, որպեսզի կարողանան տարբեր շրջաններում հանրության պահպանողական շերտից քվե ստանալ, տղամարդկանց` թզբեհ, կանանց էլ գլխաշորեր են բաժանել:

Հիշեցնենք, որ CHP-ն հիմնադրումից ի վեր եղել է ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որը հիմնված է Աթաթուրքի գաղափարախոսության վրա:

Թուրքիայի Հանրապետության և CHP-ի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության օրոք` 1925թ. նոյեմբերի 25-ին ընդունվել է ֆեսի արգելման և դրա փոխարեն եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքը: Ինչ վերաբերում է կանանց գլխաշորերին, օրենքով դա չի արգելվել, սակայն Մուստաֆա Քեմալն իր ընտանիքի օրինակով փորձել է հասնել կանանց ազատականացմանը՝ դա համարելով հասարակության զարգացման անհրաժեշտ պայման: 

Աղբյուր`    Haber7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}