• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:41, 25 Մարտ 2019

Դեմիրթաշ. «Թուրքիայի կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար կսատարենք այլ ուժերին»

Դեմիրթաշ.  «Թուրքիայի կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար կսատարենք այլ ուժերին»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով արդեն ավելի քան 2 տարի կալանավորված է, հարցազրույց է տվել թուրքական «Yeni Yasam» պարբերականին։ Նա անդրադարձել է Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Մենք ահաբեկիչներ չենք, մենք ինքներս ենք զոհ դարձել պետության կողմից իրականացվող ահաբեկչությանը։ Մենք ոչ էլ անջատողականներ ենք։  Մենք դաշինքի մեջ չենք ոչ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», ոչ էլ «İYİ» կուսակցության հետ։ Բայց Թուրքիայի ներկայիս կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար, մենք կսատարենք այդ կուսակցությունների թեկնածուներին»,- ասել է Դեմիրթաշը։

Նա կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին անպայման մասնակցել գալիք ընտրություններին և ձայնը տալ քրդամետ կուսակցությանը՝ քանզի դրանով, ըստ Դեմիրթաշի, կասվի «Ոչ ֆաշիստական քաղաքականությանը, որն իրականացնում է Թուրքիայի ներկայիս իշխանությունը»։  

Դեմիրթաշը համոզված է, որ ընտրությունների արդյունքները էական ազդեցություն կունենան Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի վրա։

«Եթե ես բանտարկված չլինեի, ավելի շատ հնարավորություն կունենայինք ընտրողներին համոզելու: Ամեն դեպքում ես նույնիսկ այս պայմաններում փորձում եմ անել առավելագույնը: Գնացեք ընտրատեղամասեր և դաս տվեք  անարժան քաղաքական գործիչներին»,-եզրափակել է Դեմիրթաշը։

Աղբյուր`    ANF

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}