Ռազմական10:12, 28 Մարտ 2019
Թուրքիայի և Մալազիայի միջև զենքի համատեղ արտադրության փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մալազիյաում այս օրերին ընթանում է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարևորագույն տոնավաճառներից մեկը՝ «LIMA 2019» -ը, որին մասնակցում են նաև թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները։
Միջոցառման շրջանակներում Թուրքիայի և Մալազիայի միջև «Zigana PX-9» ատրճանակների համատեղ արտադրության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է Թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Տրապիզոնի ռազմարդյունաբերական ընկերությունը (TİSAŞ)։
«TİSAŞ»-ի արտադրած զինատեսակները արտահանվում են շուրջ 30 երկրներ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Պակիստանը, Ադրբեջանը, Ֆիլիպինները, Իրաքը։
Ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Աբդուլլահ Էրդեմը տեղեկացրել է, որ սկզբնական շրջանում ատրճանակի մի մասը կարտադրվի Թուրքիայում, մի մասը՝ Մալազիայում, հետագայում աշխատանքներ կտարվեն արտադրության հիմնական մասը հենց Մալազիայում իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ այս երկրում տվյալ զինատեսակի պահանջարկ մասնավոր հատվածում չկա, դրա փոխարեն զենքը պահանջված է ոստիկանության և զինված ուժերի ոլորտում։
9/19 մմ տրամաչափով «Zigana PX-9» կիսաավտոմատ ատրճանակի քաշն առանց պահեստատուփի 720 գրամ է, պահեստատուփի քաշը՝ 90 գրամ, պահեստատուփի տարողությունը՝ 15 փամփուշտ, փողի երկարությունը՝ 102․5 մմ․։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |